Posted in Մայրենի

Մայրամուտ

Համո Սահյան

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ առանձնացնելով և վերլուծելով փոխաբերությունները։

Ժայռի ստվերը գետափին չոքել-ստվերն ընկել է գետափի վրա

Վիզը երկարել ու ջուր է խմում-Ստվերի մի հատվածը նկել է գետի վրա

Հովն ամպի թևից մի փետուր պոկել-Հովը ամպից մի փոքր կտոր է վերձրել

Սարն առել վրան ծիրանի մի քող,-Սարի վրա ծիրանագույն ամպ է իջել

2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…

Ժայռի ստվերը գետափին չոքել,-ստվերն ընկել է գետափի վրա
Վիզը երկարել ու ջուր է խմում,-Ստվերի մի հատվածը նկել է գետի վրա
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,-Հովը ամպից մի փոքր կտոր է վերձրել
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում-Ինքն էլ չգիտի,թե ուր քշի

3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և բացատրի՛ր։

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ-Մի պտտվի
Թող մայրամուտը մի քիչ երկարի-թող մայրամուտը դանդակի

4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:

ոսկեգույն

5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:

.