April 29

Մաթեմատիկական հնարքներ.

Հնարք 1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։
(26×2+5)x50+11-250=2611
Հնարքը ստացվեց

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի,  ստացված   վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա   կաստանաս քո մտապահած թիվը։
421421:7:11:13=421

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1024, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1023։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։
(37×5+50)x20+1023-2014=3709
Հնարքը ստացվեց:

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։
(9×5+8×2)-6×10-100:100=9
Հնարքը ստացվեց:

Հնարք 5. Արագ բազմապատկում 11-ով՝

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը չի գերազանցում 9-ը, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարը: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝  27·11

2+7=9

27·11=297:

Իմ օրինակ՝ 36×11
3+6=9
36×11=396

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարի միավորը, իսկ տրված երկնիշ թվի տասնավորների կարգում   գրված թվանշանը պետք է  մեծացնել 1-ով: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝ 39·11

3+9=12

3+1=4

39·11=429
Իմ օրինակ՝ 46×11
4+6=10
4+1=5
46×11=506

April 28

Колокольчик

В день своего рождения Коля проснулся рано. А вот и  подарки! Барабан и дудка – скорее всего от папы.  Книга, краски, карандаши – от мамы.
– У меня тоже есть для тебя подарок, – сказала  сестрёнка Катя, – волшебный!
И Катя повела брата к озеру. Мама с папой тоже  пошли. На берегу Катя достала маленький колокольчик и  позвонила. Вдруг выплыли рыбки. Они подплыли почти к Катиным ногам. Катя стала бросать рыбкам крошки  хлеба. Весело было смотреть, как рыбки глотали крошки, толкали друг друга и ссорились.
– Вот тебе мой волшебный подарок. – И Катя дала  колокольчик брату.
Коля запрыгал от радости и спросил:
– А если я позвоню у речки, рыбки тоже приплывут?
– Нет, только здесь, – ответила Катя. – Я целый месяц ходила сюда, бросала крошки и звонила в колокольчик. Вот рыбки и собираются на звон.

1.Отгадаем загадки. Отгадать их вам поможет рассказ „Колокольчик”

Бьют в него – и звон несётся,
Что малиновым зовётся.
Не хожу и не летаю,

Я бываю золотая.
А попробуй догони!

Ну-ка в сказку загляни.
Колокольчик

2. Вопросы

1.Какие подарки получил Коля в день своего рождения?
Книга, краски, карандаши, барабан и дудка
2.Какой подарок понравился ему больше всего? Почему?
Колокольчик

3. Составь предложения со словами: подарок, книга, краски, карандаши, рыбки.

4.

Screenshot_1
April 28

Բակտերիաներ և սնկեր

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին:
    Բակտերիաներ.Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ:
    Սնկեր.Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը մի սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան:
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
    Նրանք ունեն շատ մեծ դեր մարդու և բնության կյանքում:Նրանք օգնում են մարդուն,առանց բակտերիաների մարդ չի կարող ապրել:Կան բակտերիաներ որոնք օգնում են բնությանը:
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
    Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Ուտելի սնկերից են՝ սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
    Թունավոր սկերից են՝գարշահոտ ճանճքսպանները,Մորկեղասունկները,Գալերինաները, Դժգույն ճանճասպան
  8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
  9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:
    Որովհետև, ատամները կսևանան և կլինեն կարիսներ նաև բերանից կսկսի վատ հոտ գալ:Իսկ եթե դրանից հետո էլ ատամները չմաքրել ատամները կնգնեն:
April 28

Բագրատունիներ

map

Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։   Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ:

Երբ Հայաստանում Բագրատունիներն էին թագավոր, երկիրը շատ հզորացավ: Շատ եկեղեցիներ հենց այդ ժամանակ կառուցվեցին, մեզ քաջ հայտնի՝ Սանահին և Հաղպատ վանքերը/Լոռու մարզում/: Այս ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն է եղել Անին, որն անվանում էին հազար ու մի եկեղեցիների քաղաք/այժմ Անին գտնվում է պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում-Թուրքիա/:

Ashot Erkat

Աշոտ 1-ին Բագրատունին  դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։ Աշոտ 1-ին Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք Հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։ Բագրատունիների թագավոր լինելու ժամանակ, Հայաստանի գլխավոր թշնամին արաբներն էին:
Բագրատունիների հզորագույն թագավորներից է եղել Աշոտ Բ-ն, կամ Աշոտ Երկաթը/այսպես էին անվանել ամուր բնավորության, հզոր կամքի պատճառով/: Հայաստանը լիակատար անկախության հասավ։  Աշոտ 2-րդը ճանաչվեց շահնշահ` արքայից արքա։ Աշոտ Երկաթի թագավորության օրոք տեղի ունեցած իրադարձությունները հիմք են դարձել հայ նշանավոր գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» հայտնի պատմավեպի համար:

April 28

Մոգական քառակուսի

Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 3×3 մոգական քառակուսի։   

235320225
250260270
295200285
297130212
128213298
214296129
690734676
 686700714
724666710
4501700850
14001000600
11503001550
458507535
547530453
495493542
145243212
267200133
188157255
145  243212
1767200133
188137255
45877965
577500423
465923542

 Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 34 հաստատունով  4×4 մոգական քառակուսի։

138121
310615
211714
16594

Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 50 հաստատունով  4×4 մոգական քառակուսի։

1310198
207149
6171215
1116518
April 26

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
    Սխալ արձագանքը
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովել

բարկանալ-ջղայնանալ

հիմնադրել-ստեղծել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
    հասարակ-հատուկ
    հիմար-խելացի
    մեծ-փոքր
    հանգիստ-անհանգիստ
    վերջին-առաջին
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։
    Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
    Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
    Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
    _ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
    Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
    Զվարճալի երկխոսությունը արձագանքի հետ
    Մի անգամ մի աղջիկ միամիտ մտնում է արձագանքի սենյակ և ասում է
    _Այս ինչ գեղեցիկ սենյակ է
    -Աաաաա՜- վախենում է արձագանքը:
    -Այս ինչ էր,-ասում է աղջիկը:
    -Դու՞ ով ես -հարձնում է արձագանքը:
    – Ես Մարիան եմ, իսկ դու՞ ով ես
    -Ես արձագանքն եմ:
    -Շատ հաճելի է- ասում է Մարիան
    – Իսկ կուզես ընկերներ դառնանք – հարձնում է Մարիան
    – Իհարկե կուզեմ
    Եվ այդ պես նրանք դառնում են ընկերներ
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․

Արձագանքը ապրում է մի դեղին սենյակում:Նա շատ է սիրում ուտել մարդկանց ուտելիքի մնացորդները:Նա երազել է ընկեր ունենալ:Նաև ամենաշատը նա սիրում է ուտել լոլիկ:

Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։

April 24

Ճամփորդություն դեպի բուսաբանական այգի

Այսօր մենք գնացել էինք բուսաբանական այգի: Երբ որ մենք հասանք տեղ մեր դիմաց բացվեց գեղեցիկ տեսարան՝ գարնանային ծաղկած ծառերի և ծաղիկների հանդես էր: այնքան գեղեցիկ և գույնսգույն էին ծաղկած ծառերը, որ կարծես հատուկ շորեր էին հագել:Այնտեղ կար նաև խաղահրապարակ, այդ խաղահրապարակում մենք մի փոքր խաղացինք: Խաղալուց հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը և էլի շատ հետաքրքիր բույսեր տեսանք: Ստորև ներկայացված նկարի մեջ այդ թփերից մեկն է, որի անունն է ճապոնական աիվա :

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱԻՎԱ

April 24

Ես Երևանն եմ

Բարև ձեզ, ես Երևանն եմ:Ես 2805 տարեկան եմ :Ես այդքան էլ մեծ չեմ և ունեմ շատ-շատ բնակիչներ որոնք ինձ շատ են սիրում և ինձ գեղեցիկ երգեր ու բանաստեղծություններ են նվիրում :Ես էլ եմ ինձ շատ սիրում և միշտ կուզեմ մնալ: Նաև ես չեմ ուզի վերանալ կամ գնալ ուրիշ երկրների մոտ: Արցախին՝ իմ ընկերոջը վերցրեցին վատ հարևանները: Հայաստանի համար շատ զինվորներ է կռվել, որոնց մի մասը զոհվել են: Ես նրանց միշտ կհիշեմ ու երբեք չեմ ցանականա որ, որևէ մեկը զոհվի ինձ համար: Այսքանով ես մի փոքր պատմեցի իմ մասին և ավելացնեմ, որ ես եբեք չեմ հանձնվի և չեմ թողնի ուրիշ թշնամի հարևան երկրները ինձ գրավեն:
Ցտեսությու՛ն
❤️😘