May 21

Իմ թեստի արդյունքը

Իմ թեստը: Ես ունեմ 0 սխալ

4. Քանի՞ մետր է 2/5 կիլոմետրը։
1կմ-1000մ
1000:5×2=400մ

5․ Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։
6×5+3=33

10․ Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։
2400:8×3=900լ
2400-900=1500լ

12․ Ուղղանկյան երկարությունը 15 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 2/3-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։
15:3×2=10մ
10+10+15+15=50մ

14․ Հաշվիր 125-12*10+6։(1+2) արտահայտության արժեքը։
1)1+2=3
2)12×10=120
3)6:3=2
4)125-120=5
5)5+2=7

15․ Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
15+7=22
22+1=23

16․Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։ Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպիսի 10 անոթներում։
12:4=3լ
3×10=30լ

17․Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
225:3=75
75+2=77
75-2=73

May 19

Մաթեմատիկայի տարվա ամփոփիչ հաշվետվություն

May 19

Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ

  • Կազմեն և լուծեն  ամանորյա խնդիրներ
  1. 1. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 800 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 2 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 
    800գ+200գ=1կգ
    2կգ+1կգ=3կգ

    2. Ամանորին Մարիան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 2կգ 200գ էր։ Դեղձը 100 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 600գ էր։
    600գ+100գ=700գ
    2կգ 200գ+700գ+600գ=3կգ 500գ
  • Կազմեն և լուծեն  Ամանորի վերաբերյալ   խաչբառ

Հորիզոնական

  1. Ամենափոքր բնական թիվը:
    1=Ա
  2. Ի՞նչ թիվ է մտապահել Վիկան եթե նրա թիվը բաժանենք 2-ի կստանանք 100:
    100×2=200=Մ
  3. Ո՞րն է ամենափոքր կենտ թիվը:
    1=Ա
  4. Գրի՛ր 100-ի քառապատիկը:
    100×4=400=Ն
  5. Գրիր այն եռանիշ թիվը, որի հարյուրավորը 6 է, իսկ մնացած թվանշանները 0:
    600=Ո
  6. Ո՞րն է 15.000 և 3 թվերի քանորդը:
    15.000:3=5000=Ր



May 15

Մայիս ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    այո
  • Պարտաճանաչ կատարել և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Մաթեմատիկա
  • Մասնակցե՞լ ես «Ես կարողանում եմ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այդ նախագծի շրջանակներում ներկայացրու տարվա ընթացքում ձեռքբերած մեդիահմտություններդ՝
    Նշված աշխատանքները ավատելուց հետո, նշիր թե որքան ժամանակում աշխատանքը ավարտեցիր:
    Ես կարողանում եմ
  • Լրացրու բացթողումներդ:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
  • Իմ թեստի արդյունքը
    Մասնակցե՞լ ես  ապրիլ   ամսվա մաթեմատիկական  ֆլեշմոբին։
    այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    առաջին և երկրորդ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    հայրիկիս
  • Գնահատիր մայիս ամսվա քո աշխատանքը՝ 1-10 միավորային համակարգով:
    10/10
  • Կատարո՞ւմ ես լրացուցիչ մաթեմատիկական աշխատանքներ:
    ոչ
  • Ի՞նչ կավելացնես հաշվետվությանդ
    ոչինչ😊😊
May 15

Ես կարողանում եմ

  • Աշխատանք word ծրագրով․
    Օնլայն կամ ներռեբնած word-ով աշխատելու կարողություն: Տարվա ընթացքում ուսումնասիրած նյութերի վերաբերյալ word-ով փորձեք կազմել առաջադրանքներ/մաթեմատիկական սիմվոլների մուտքագրում, երկրաչափական պատկերների տեղադրում  և այլն։
  • geogebra ծրագրով աշխատելու կարողություն: Գծեք ուղիղ, 2 հատվող ուղիղներ, զուգահեռ ուղիղներ, հատված, ճառագայթ, անկյուններ, բազմանկյուններ, խորանարդ:v
  • google forms-ով աշխատելու կարողություն: Կազմեք մաթեմատիկայի ինքնաստուգման թեստ:

https://docs.google.com/forms/d/1rQmHCZeYQZY7pfXi22cHiiK30dnL8xpahAyu38Y-rmM/edit

  • Օնլայն հարթակներով աշխատելու կարողություն: Quizizz.com կամ learning apps.org միջոցով կազմեք մաթեմատիկական խաղ-վիկտորինա կամ խաղ: Կարող եք առաջարկել նաև այլ օնլայն ծրագրային հարթակներ, որով կկազմեք ուսումնական խաղ:
      Quizizz.com
May 14

Իմ թեստի արդյունքը

Իմ թեստը ես ունեի 0 սխալ

8)Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 1/4 ժամը րոպեներով։
60:4×1=15ր

9)Գտիր այն թիվը, որը 4-ի   յոթապատիկից մեծ է 3 անգամ։
4x7x3=84

10)Ուղղանկյան երկարությունը 18 սմ է, իսկ լայնությունը՝ 16սմ։  Գտիր ուղղանկյան պարագիծը։
(18+16)x2=68 սմ

12)Գիրքն ունի 280 էջ։ Գայանեն կարդաց գրքի   3/5-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։
280:5×3=168
280-168=112

13)Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։  Գտիր  այդ թվերից ամենափոքրը։
303:3=101
101+1=102
101-1=100



May 13

Իմ թեստի արդյունքը

Իմ թեստը: Ես ունեի 0 սխալ:

8․Ուղղանկյան երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը կազմում է նրա 3/5-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

25:5×3=15սմ
25+25+15+15=80սմ

9․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/4 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։
3200:4×3=2400լ
3200-2400=800լ

10․Հաշվիր 2300։(50+100:2)-2*10+60։(12+18) արտահայտության արժեքը:        

1)100:2=50
2)50+50=100
3)12+18=30
4)2300:100=23
5)2×10=20
6)60:30=2
7)20+2=22
8)23-22=1

May 13

Իմ թեստի արդյունքը

Իմ թեստի արդյունքը: Ես ունեի 0 սխալ:

9․Արմենը  10 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի  հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից:
35-15=20

10․Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ  թվերի գումարից 6-ով մեծ թիվ։

1000+999+6=2005

May 2

Իմ թեստի արդյունքը

Իմ թեստի արդյունքը

Ես ունեի 0 սխալ:

6)Ամենափոքր եռանիշ թվից 13-ով փոքր թիվն է.

100-13=87

9)Քառակուսու պարագիծը 16 սմ է: Գտիր այդ քառակուսու մակերեսը:
16:4=4
4×4=16սմ²

11) Հաշվիր 78-ի եռապատիկի և 67-ի տարբերությունը:

78×3=234
234-67=167

13) Հաշվիր 3000 + 50 • (4900 : 7 – 698) արտահայտության արժեքը:

4900:7=700
700-698=2
50×2=100
3000+100=3100

14) Վեց պաղպաղակը  1800 դրամ արժեն: Քանի՞ դրամ պետք է վճարել այդպիսի 9 պաղպաղակի համար:

1800:6=300
300×9=2700

15) Մանկապարտեզի խմբում եղած 10 հեծանիվներից երեքը երկակնանի են, իսկ մյուսները երեք ակնանի։  Բոլոր հեծանիվները միասին քանի՞ ակ ունեն:

10-3=7
3×2=6
3×7=21
21+6=27

17) Պահեստում կար 500 կգ ալյուր: Դրանից 3-ական կիլոգրամ լցրեցին 80 հատ տոպրակների մեջ և տարան խանութ: Քանի՞ կիլոգրամ ալյուր մնաց պահեստում:

3×80=240
500-240=260

April 29

Մաթեմատիկական հնարքներ.

Հնարք 1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։
(26×2+5)x50+11-250=2611
Հնարքը ստացվեց

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի,  ստացված   վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա   կաստանաս քո մտապահած թիվը։
421421:7:11:13=421

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1024, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1023։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։
(37×5+50)x20+1023-2014=3709
Հնարքը ստացվեց:

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։
(9×5+8×2)-6×10-100:100=9
Հնարքը ստացվեց:

Հնարք 5. Արագ բազմապատկում 11-ով՝

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը չի գերազանցում 9-ը, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարը: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝  27·11

2+7=9

27·11=297:

Իմ օրինակ՝ 36×11
3+6=9
36×11=396

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարի միավորը, իսկ տրված երկնիշ թվի տասնավորների կարգում   գրված թվանշանը պետք է  մեծացնել 1-ով: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝ 39·11

3+9=12

3+1=4

39·11=429
Իմ օրինակ՝ 46×11
4+6=10
4+1=5
46×11=506