2-րդ մակարդակ


🩷Բարի գալուստ իմ բլոգ🩷
2-րդ մակարդակ


Թեմա 1․ Ընդհանուր նկարագիր (1–6 հարցեր)
Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։
Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:
Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասը բաղկացած է Ավստրալիա մայրցամաքից և դրան հարակից բազմաթիվ կղզիներից, որոնք միասին կազմում են Օվկիանիա կոչվող տարածաշրջանը:

Continue reading “Ավստրալիայի աշխարհագրական դիրքը և ափագիծը”
Աշխարհագրական դիրքը
Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկություններից առաջինն այն է, որ մայրցամաքն ամբողջովին գտնվում է արևմտյան կիսագնդում՝շրջապատված Ատլանտյան օվկիանոսով արևելքում և հյուսիսում, իսկ արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Հարավային Ամերիկան աշխարհի ֆիզիկական քարտեզում
Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մայրցամաքի հյուսիսային հատվածով է անցնում հասարակածը, որի արդյունքում տարածքի մեծ մասը գտնվում է հարավային կիսագնդում: Հարավային Ամերիկան ունի բավական մեկուսացած դիրք, քանի որ հարևան մայրցամաքներից միակ բնակեցվածը և ամենախոշորը հյուսիսում գտնվող Հյուսիսային Ամերիկան է, իսկ հարավային հարևանը՝ Անտարկտիդան, հիմնականում սառցապատ է և այդ պատճառով՝ չբնակեցված: Մայրցամաքի աշխարհագրական դիրքն ավելի ճշգրիտ որոշելուն նպաստում է մայրցամաքի ծայրակետերի իմացությունը:

Continue reading “Հարավային Ամերիկայի աշխարհագրական դիրքը, ափագիծը և մակերևույթը”
Այս վերջերս ես կարդացի մի գիրք, որն իմ մեջ մի մեծ հեթք թողեց ՝ «Բոլորիս Ալենը» գիրքը: Այդ գիրքը Ալեն Մարքարյանի մասին է որը զոհվեց 44 օրյա պատերազմում: Այդ գիրքը ինձ սովորեցրեց, որ կապ չունի թե մարդը որ տեղ է և քանի տարեկան է միևնույն է նա պետք է լավ սովորի և շատ կարդա: Այդ գիրքը ես կարդացի հինգ օրում և այն ինձ շատ դուր եկավ:

Կոկորդիլոսը աշխարհի ամենահին կենդանիներից մեկն է։ Նա ապրել է դեռևս դինոզավրերի ժամանակներից և գրեթե չի փոխվել միլիոնավոր տարիների ընթացքում։ Կոկորդիլոսները սողուններ են և հիմնականում բնակվում են տաք երկրներում՝ Աֆրիկայում, Ավստրալիայում, Ասիայում և Ամերիկայում։ Նրանք ապրում են գետերում, լճերում, ճահիճներում և երբեմն նաև ծովերի ափերին։
Կոկորդիլոսները ունեն շատ հզոր մարմին, երկար պոչ և լայն, ուժեղ ծնոտներ։ Նրանց սուր ատամները կարող են հեշտությամբ պատռել նույնիսկ կոշտ կաշին։ Չնայած իրենց մեծ չափերին՝ նրանք ջրում շարժվում են շատ արագ և լուռ, ինչի շնորհիվ կարողանում են աննկատ մոտենալ որսին։ Կոկորդիլոսը կարող է ջրի տակ մնալ մինչև մեկ ժամ՝ առանց շնչելու, իսկ դա նրան մեծ առավելություն է տալիս որսի ժամանակ։
Այս կենդանիները հիմնականում սնվում են ձկներով, թռչուններով և տարբեր փոքր ու մեծ կենդանիներով։ Երբեմն նրանք կարող են հարձակվել նաև խոշոր կենդանիների վրա։ Կոկորդիլոսը շատ համբերատար որսորդ է․ նա երկար ժամանակ անշարժ մնում է ջրի մեջ և սպասում հարմար պահի։ Երբ որսը մոտենում է, կոկորդիլոսը արագ ու հանկարծակի հարձակվում է։
Կոկորդիլոսի մաշկը շատ հաստ է և ամուր։ Այն պաշտպանում է նրան արևի տաք ճառագայթներից, սուր քարերից և այլ վտանգներից։ Նրա մաշկը այնքան դիմացկուն է, որ որոշ վայրերում մարդիկ այն օգտագործում են կաշվե իրեր պատրաստելու համար, ինչի պատճառով կոկորդիլոսները հաճախ վտանգված են դառնում։
Մայր կոկորդիլոսը շատ հոգատար է իր ձագերի նկատմամբ։ Նա հողում կամ ավազի մեջ փոս է փորում և այնտեղ դնում է մոտ 20-ից 80 ձու՝ կախված կոկորդիլոսի տեսակից։ Սովորաբար մեկ մայր կոկորդիլոսը ունենում է միջինում 40–60 ձու։ Ձվերից դուրս եկող ձագերի քանակը նույնպես տարբեր է լինում, քանի որ բոլոր ձվերը չեն, որ վերածվում են ձագերի։
Երբ ձագերը դուրս են գալիս ձվերից, նրանք փոքր են և անպաշտպան։ Մայրը շատ զգույշ կերպով նրանց տեղափոխում է ջուրը և մի քանի շաբաթ պաշտպանում է գիշատիչներից։ Ձագերը սնվում են փոքր միջատներով, մանր ձկներով և ջրային կենդանիներով։ Միայն մի փոքր մասն է հասնում հասուն տարիքի, քանի որ բնության մեջ նրանց բազմաթիվ վտանգներ են սպառնում։
Կոկորդիլոսները բնության համար շատ կարևոր դեր ունեն։ Նրանք կարգավորում են ջրային միջավայրում կենդանիների քանակը և օգնում պահպանել բնական հավասարակշռությունը։ Եթե կոկորդիլոսները վերանան, կարող է խախտվել ողջ էկոհամակարգը։
Չնայած իրենց վտանգավոր տեսքին՝ կոկորդիլոսները պարզապես վայրի կենդանիներ են, որոնք փորձում են գոյատևել բնության պայմաններում։ Մարդիկ պետք է հարգեն նրանց կյանքը, պահպանեն նրանց բնակավայրերը և հոգ տանեն բնության մասին։
Միևնույն նշանն ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։
Օրինակ՝
(-3/4)x(-2/5)=6/20
4/7×3/4=3/7
Տարբեր նշաններ ունեցող երկու ռացիոնալ թվերի արտադրյալը բացասական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է արտադրիչների բացարձակ արժեքների արտադրյալին։
(-3/2)x(+2/5)=-6/10
Միևնույն նշանն ունեցող ռացիոնալ թվերի քանորդը դրական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին։
5/4:25/8=5/4×8/25=2/5
(-2/7):(-7/2)=1
Տարբեր նշաններ ունեցող ռացիոնալ թվերի քանորդը բացասական ռացիոնալ թիվ է, որի բացարձակ արժեքը հավասար է բաժանելիի և բաժանարարի բացարձակ արժեքների քանորդին։
4/9:(-2/3)=-2/3
Continue reading “ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐԻ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄԸ ԵՎ ԲԱԺԱՆՈՒՄԸ”
ա) 12.4/7 < 56.1/3
բ) -35.3/12 < 0
գ) -19.1/11 < -18.2/15
դ) 0 < 17.1/4
ե) -3.5/7 < -3.3/5
զ) 8.3/8 < 8.4/9
2.Իրար հավասար՞ են արդյոք կոտորակները
ա) -17/15 < 17/15
բ) 3/8 = 12/32
գ) 6/7 = 18/21
դ) 5/4 = 10/12
3. Կատարել գումարում
ա) 3.17/15 + 4.17/15=9.4/15
բ) -17/15 + 17/15=0
գ) -2.10/15 + 3.17/15=1.7/15
դ) 5.3/8 + 1.5/16=6.11/16
դ ( -6/7) + (-2/21)=-20/21
ե) (-15.5/4) + (-7.10/12)=24.1/12
4.Կատարել հանում
ա) 4.17/15 – 3.17/15
բ) 17/15 – 17/15
գ) 2.10/15 – 3.17/1/
դ) 5.3/8 – 1.5/6
ե) (-6/7) – (-2/21)
զ) (-15.5/4) – (-7.10/12)