Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

ՈՒՂՂԱՆԿՅՈՒՆԱՆԻՍՏԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԸ ԵՎ ՆՐԱ ՄԱԿԵՐԵՍԸ

Ուղղանկյունանիստի մակերևույթը կազմում են վեց ուղղանկյունաձև նիստերը։ Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նրանց մակերեսները։ Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը հավասար է նիստերի մակերեսների գումարին, ուստի և հաշվվում է հետևյալ բանաձևով. S = 2ab + 2ac + 2bc, S = 2 ⋅ (ab + ac + bc): որտեղ a-ն, b-ն, c-ն զուգահեռանիստի չափումներն են

Առաջադրանքներ

1.Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա մակերույթի մակերեսը։
144սմ2

2. Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։ Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։
4×2+4×3+2×3=8+6+12=26
26×2=52սմ2

Continue reading “ՈՒՂՂԱՆԿՅՈՒՆԱՆԻՍՏԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԸ ԵՎ ՆՐԱ ՄԱԿԵՐԵՍԸ”

Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ 

Եթե a-ն, b-ն, c-ն ռացիոնալ թվեր են, ապա՝ 

1. a+ b = b + a
2. a ⋅ b = b ⋅ a
3. (a + b) + c = a + (b + c)
4. (a ⋅ b) ⋅ c = a ⋅ (b ⋅ c)
5. (a + b) ⋅ c = a ⋅ c + b ⋅ c

Եթե երկու ռացիոնալ թվերի արտադրյալը հավասար է 1-ի, ապա թվերը կոչվում են փոխադարձաբար հակադարձ:

օրինակ՝

5/9 և   9/5  5/9×9/5=1

Խառը թվի հակադարձը գտնելու համար խառը թիվը ներկայացնենք անկանոն կոտորակի տեսքով՝

6.1/2=13/2, այս թվի հակադարձը կլինի 2/13

Continue reading “ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ “

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Օտարաբանությունների բառարան

Չայ-թեյ
խալաձելնիկ-սառնարան
պամադա-շրթներկ
ցեպ-վզնոց
սաղ-բոլոր
մառազիլկա-սառցարան
չստիկ/տապչկա-հողաթափ
բռելոկ-կախազարդ
պուլտ-հեռակառավարման վահանակ
շալվար-տաբատ
մայկա-շապիկ
պիժամա-գիշերանոց
տռուսիկ-ներքնազգեստ
կոմպ-համակարգիչ
զարյադշնիկ-լիցքավորիչ
տռուբա-խողովակ
պատալոկ-առաստաղ
տրյապկա-փալաս
կնոպկա-սեղմակ
պաչել-համբուրել
հոտ-բույր
նասկի-կիսագուլպա
ռետուզ-զուգագուլպա/գուլպա
բանկա-ապակե տարա
մանիկյուռ-եղունգների լաք, մատնահարդարում
ջազվա-սրճեփ
կոֆե-սուրճ
բռիլիանտ-ադամանդ
զոնտիկ-անձրեվանոց
անանաս-արքայախնձոր
կառալյոկ-արքայանարինջ
լուսամուտ-պատուհան
բալկոն-պատշգամբ
պատագոլնիկ-պատուհանագոգ
կուռտկա-բաճկոն
ճաշ-ապուր
սումկա-պայուսակ
բռասլետ-թեվնոց
զաժիմ/կռաբիկ-ամրակ
ռեզին-մազակալ
դուշ-ցնցուխ
դուխի-օծանելիք
չագուչ-մուրճ
պլասկագուպցի-հարթաշուրթ
ատվյոռտկա-պտուտակահան
կռանթ-ծորակ
լիֆտ-վերելակ
ստիկեռ-տիպ
սմայլիկ-էմոջի
ձրի-անվճար
բազառ/շուկա-տոնավաճատ
փազլ-խճանկար
կետչուպ-տոմատե մածուկ
ռոմանտիկ-սիրային
պոլ-հատակ
վեշլկա-կախիչ
պեչենի-հրուշակեղեն
բուֆետ-ճաշարան
նավիգատոռ-նավարկող
զանավեսկա-վարագույր
շյոտկա-խոզանակ
սասիսկա-նրբերշիկ

Posted in Անգլերեն 6-րդ դասարան

16.02-20.02

Retell “The Devil’s Dictionary.”

English in Mind/Page 50. “The woman who lived in the tree”

Ex. 1. (b, c, d)

b. Cut down-կտրել
Environmental organisations-Բնապահպանական կազմակերպություններ
noisy-աղմկոտ
wind-քամի
c.1. Redwood trees (specifically Sequoia sempervirens ) are the world’s tallest trees, primarily found in Northern California’s coastal fog belt. These ancient evergreen conifers can live for over 2,000 years, growing over 300 feet (90 meters) tall, and feature thick, fire-resistant bark. They are known for their massive scale, red-brown bark, and ecological importance. 
2.Two year and eight day.
3.Her friends.
4.She was talking on the phone.
5.People and company. The company is used a helicopter that stayed near her tree-house for a long time.

d.I think Julia went to look for a job.
Ex. 2

Continue reading “16.02-20.02”

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

 Մեխանիկական շարժում, արագություն

Մեխանիկական շարժում

Հետևելով շարժվող մարմիններին` կարող ենք նկատել, որ դրանք ժամանակի ընթացքում փոխում են իրենց դիրքը շրջապատի մարմինների նկատմամբ, այսինքն` կատարում են որոշակի տեղափոխություն: Մարմինների այդպիսի տեղափոխությունն անվանում են մեխանիկական շարժում։

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

Դիտելով մեքենայի դիրքի փոփոխությունը ծառի կամ շենքի նկատմամբ՝ ասում ենք, որ մեքենան շարժվում է այդ մարմինների նկատմամբ։ Իհարկե, շարժվում են նաև ծառերն ու շենքերը։ Դրանք մասնակցում են Երկրի օրական պտույտին և Երկրի հետ պտտվում են նաև Արեգակի շուրջը։

Այն գիծը, որով շարժվում է մարմինը, կոչվում է շարժման հետագիծ։

Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել, ինչպես օրինակ կավիճի հետքը գրատախտակին, այլ դեպքերում՝ ոչ, ինչպես օրինակ թռչող միջատինը:

Continue reading ” Մեխանիկական շարժում, արագություն”

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան

Այն ամենն, ինչ գոյություն ունի տիեզերքում ՝ անկախ մեր գիտակցությունից, կոչվում է մատերիա:

Ֆիզիկան որպես գիտություն ստեղծվել է վաղ ժամանակներում: Բնության երևույթները դիտարկել են դեռևս Հին Չինաստանում, Հին Հունաստանում, Հնդկաստանում: Ի սկզբանե ֆիզիկայով զբաղվել են փիլիսոփաները, աստվածաբանները, աստղագետները, ծովագնացները, բժիշկները: Մ.թ. ա. IV դարում Արիստոտելը ներմուծեց «Ֆիզիկա» հասկացությունը (հունարեն ֆյուզիս` բնություն բառից):

Aristotle_Altemps_Inv8575.jpg

Ռուսերենում «ֆիզիկա» բառը ներմուծվեց XVIII դարում՝ շնորհիվ Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի, ով ռուսական գիտության հիմնադիրն է: Նա փիլիսոփա էր, բանաստեղծ, ժամանակակից ռուսաց լեզվի հիմնադիր, լուսավորության  հայտնի գործիչ, որը կատարեց ֆիզիկայի դասագրքի առաջին թարգմանությունը գերմաներենից: Հենց այդ ժամանակներից էլ Ռուսաստանում սկսեցին լրջորեն զբաղվել այդ գիտությամբ:

Mikhail_Lomonosov2.jpg

Continue reading “Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան”