
M(−4) և N(4) կետերը գտնվում են O կետից հավասար հեռավորությունների վրա, սակայն նրանք դասավորված են O կետի տարբեր կողմերում՝ հակադիր ուղղություններով:
Այդ պատճառով −4 և 4 կետերը կոչվում են հակադիր:
Այն ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են զրոյից միևնույն հեռավորության վրա հակադիր ուղղություններով, կոչվում են հակադիր թվեր:
Երկու հակադիր թվեր իրարից տարբերվում են միայն իրենց նշաններով: