Posted in Ռուսերեն 6-րդ դասարան

Задания с 22-26 сентября

Мужской-а, -я, нулевое (тверд. согласный)тюль, лебедь, шампунь, толь, кофе, кенгуру, рояль
Женский-а, -я, -ьмозоль, вуаль, бандероль
Средний-о, -е, -мябремя, время, стремя, семя, вымя, имя, знамя, темя, пламя, племя;  дитя
Общий род-а, -яЗависит от контекста: Он такой умница!

Задание 1. Выберите правильный вариант․  

  1. Университет 1) мой  2) моя 3) мое 
  2. Море  1) чей  2) чья 3) чье 
  3. Виза 1)  наш  2) наша 3) наше 
  4. Радио 1) ваш  2) ваше 3) ваша 
  5. Щенок 1) ваш  2) ваше 3) ваша 
  6. Компьютер  1) мой  2) моя 3) мое 
  7. Партер 1) чей  2) чья 3) чье 
  8. Адрес 1)  наш  2) наша 3) наше 
  9. Окно 1) ваш  2) ваше 3) ваша 
  10. Факс 1) ваш  2) ваше 3) ваша 
  11. Собака 1) мой  2) моя 3) мой 
  12. Станция 1) твой  2) твоя 3) твое 
  13. Комптьер 1) ваше  2) ваша 3) ваш 
  14. Город 1) наш  2) наша 3) наше 
  15. Кухня 1) наш  2) наша 3) наше 
  16. Кошка 1) мое  2) моя 3) мой 
  17. Сестра 1) твой  2) твоя 3) твое 
  18. Яблоко 1) ваше  2) ваша 3) ваш 
  19. Район 1) наш  2) наша 3) наше 
  20. Аудитория 1) наш  2) наша 3) наше 

Continue reading “Задания с 22-26 сентября”

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Վիլյամ Սարոյան

Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին բանաստեղծ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում՝ գաղթած Բիթլիս քաղաքից (ներկայիս Թուրքիա), որտեղ, ըստ Սարոյանի, հայերի հետագա կյանքն անհնար էր։ Մանկությունն անցկացրել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիայի նահանգ)։

Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։

Յոթ տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում։ Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից…


1922 թվականին, երբ մայրը նրան է հանձնում հոր թղթերի ու տետրերի մի կապոց, տասնչորսամյա Վիլյամն իմանում է, որ իր հայրը բանաստեղծ է եղել, բանաստեղծություններ ու պոեմներ է գրել «հին հայրենիքի» լեզվով։ Սա օգնում է Վիլյամ Սարոյանին կողմնորոշվել իր սեփական ապագայի հարցում։

1926 թվականին տասնութամյա Վիլյամը, որը մինչ այդ հասցրել էր փոստատար, սևագործ բանվոր և Սան Հոակինի ֆերմաներում ու խաղողի այգիներում սեզոնային մշակ աշխատել, թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո։ Աշխատում է որպես հեռագրատան ծառայող, սպորտային ապրանքների խանութի վաճառող, պահեստի բանվոր։ Ոչ մի տեղ երկար չի մնում, ապրում է վարձով տրվող սենյակներում։

Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» ։

Երկու անգամ ամուսնացած է եղել հրեուհի Քերոլ Գրեյսի (Քերոլ Մարկուս) հետ։ Այս ամուսնությունից ունեն որդի՝ Արամը, և դուստր՝ Լուսինեն (Լյուսին)։

Posted in Պատմություն 6-րդ դասարան

Պատմություն

  1. Հարցեր տեքստից

Ո՞վ էր հայերի առաջին առաջնորդներից մեկը։

Հայերի առաջին առաջնորդներց մեկը Հայկ նահապետն է:

Ի՞նչ տեղ էր զբաղեցնում Արարատ լեռը հայերի կյանքում։

Արարատ լեռը քրիստոնյաների առաջին հերթին հայերի համար՝ համարվում է սրբազան լեռ:

Ինչո՞ւ էին հայկական լեռնաշխարհի բնակիչները զբաղվում հողագործությամբ և անասնապահությամբ։

Continue reading “Պատմություն”

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Ինչ է բուսաբանությունը

Բուսաբանությունը գիտություն է բույսերի մասին։ Այն ուսումնասիրում է բույսերի ներքին և արտաքին կառուցվածքը, այնտեղ տեղի ունեցող կենսական պրոցեսները, ծագումը, բույսերի ազգակցական կապերը և պատմական զարգացումը։ «Բուսաբանություն» գիտությունը ծագել և զարգացել է մարդու պրակտիկ գործունեությանը զուգընթաց։ Որպես գիտություն՝ բուսաբանությունը ձևավորվել է մ․թ․ա․ 3-4-րդ դարում։

Հայաստանի ֆլորայի և բուսականության համակարգված գիտական ուսումնասիրությունն սկսվել է 1920-ական թվականներից։ Առաջին ֆլորիստական և ֆիզիոլոգիական հետազոտությունները կատարվել են ԵՊՀ-ում՝ Հ. Բեդելյանի և Ն. Տրոիցկու նախաձեռնությամբ։ Սակայն գիտական բուսաբանության զարգացումը պայմանավորված է 1935 թ.-ին (ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի, 1943 թ.-ին՝ ՀԽՍՀ ԳԱ-ի հիմնադրմամբ, որի համակարգում կազմակերպվել են Բուսաբանության ինստիտուտը և Երևանի բուսաբանական այգին։ Առաջին արժեքավոր աշխատանքները ծավալվել են հանրապետության ֆլորայի, բուսական ծածկույթի, էվոլյուցիոն կարգաբանության և բույսերի ֆիզիոլոգիայի բնագավառներում։

Posted in Մայրենի 6-րդ դասարան

ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։

-Դե,-ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք։

— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։

— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։

— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.

— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։

— Գրքում է գրված, այդպես չէ՞,— ասաց Հոմերը,— հապա, ինչո՞ւ են գրել, պետք է որ կարևոր լինի։

— Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,— ասաց միսս Հիքսը։

— Լավ,— ասաց Հոմերը,— գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, — դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,— մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,— նայեց շուրջը,— ամեն տեղ քիթ։— Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։

Կակատաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով։ Հոմերը շարունակեց.

— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։

Հին պատմության ուսուցչուհին թեև գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երևակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանի կարգ ու կանոնը։

— Միստր Մաքոլի, դասերից հետո կմնաք դասարանում,— ասաց նա,— ինչպես նաև դուք, միստր Էքլի։ Քանի որ մենք, վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին։

Ոչ ոք չխոսեց։

— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։

— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։

— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։

— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։

— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։

— Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։

— Ուրի՞շը,— ասաց միսս Հիքսը և դառնալով մի տղայի, տվեց անունը,— Հենրի, դու ի՞նչ կասես։

— Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,— ասաց Հենրին։

Ջոն դարձավ Հենրիին։

— Ինչպե՞ս թե,— զարմացավ նա,— իսկ ո՞վ էր Մովսեսը։

— Մովսեսը Աստվածաշնչում էր,— ասաց Հենրին։

— Նա քիթ ունե՞ր,— հարցրեց Ջոն։

— Իհարկե, ուներ,— պատասխանեց Հենրին։

— Շատ լավ, ուրեմն ինչո՞ւ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ, այսպիսի մի ահագին քիթ»,— ասաց Ջոն,— սա հին պատմության դաս է. ինչո՞ւ չես փորձում մի որևէ բան սովորել։ Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։

Հենրին փորձեց հասկանալ։

— Մովսես, քթի դեզ,— ասաց նա,— ոչ, սպասիր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր։

— Է՜,— ասաց Ջոն,— դու երբեք ոչինչ չես սովորի։ Դու պիտի մեռնես անկելանոցում։ Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես։ Հենրի, այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս։ Այժմ մտածիր այդ մասին։

— Բավական է, թողեք այդ,— ասաց միսս Հիքսը,— ուրի՞շ։

 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

— Միսս Հիքս,— ասաց Հոմերը,— դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։

— Ինձ որևէ վազքի մրցում չի հետաքրքրում,— ասաց միսս Հիքսը,— ուրիշ խոսող չկա՞։

— Բայց, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։ Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին։

— Դա նյութից դուրս է,— ասաց հին պատմության դասատուն։— Ուրի՞շ։

Բայց արդեն ուշ էր։ Զանգը հնչեց։ Բոլորը վեր կացան և ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից և Հյուբերդ Էքլի Երրորդից։

Continue reading “ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ”

Posted in Ռուսերեն 6-րդ դասարան

Тема урока: Фразеологизмы в нашей жизни

Цель:

  • Познакомить учеников с понятием фразеологизма
  • Показать, как фразеологизмы украшают речь
  • Научить использовать фразеологизмы уместно

Что такое фразеологизм?
Фразеологизм — это устойчивое выражение, значение которого не всегда понятно из значений отдельных слов.

Примеры:

  • Зарубить на носу (хорошо запомнить)
  • Как с гуся вода (ничего не подействовало)
  • Водить за нос (обманывать)

Важно: Фразеологизмы делают речь выразительной, живой, эмоциональной.

Задание 1. Собери фразеологизм

Часть 1Часть 2
Вешатьнос
Зарубитьтарелке
Битьв воде
Не в своейна носу
Как рыбабаклуши

Вешать нос
Зарубить на носу
Бить баклуши
Не в своей тарелке
Как рыба в воде

Continue reading “Тема урока: Фразеологизмы в нашей жизни”

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Անցածի կրկնություն

  1. Տրված բառերը վանկատի´ր (փակագծում տրված է վանկերի թիվը): Պարզի´ր Ա և Բ խմբերի բառերի տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու վանկարար ձայնավորներին):

Օրինակ՝

սեղան (2) — սե-ղան:

Ա. Անձավ (2)-ան-ձավ, տախտակ (2)-տախ-տակ, հարցնել (2)-հարց-նել, վերցնել (2)-վերց-նել, բարձրացնել (3)-բարձ-րաց-նել, վարձու (2)-վար-ձու, դարձնել (2)-դարձ-նել, ենթարկել (3)-են-թար-կել, արկած (2)-ար-կած, աստղիկ (2)-աստ-ղիկ,արծվային (3)-արծ-վա-յին, թարգմանել (3)-թարգ-մա-նել, առանցքներ (3)-ա-առանցք-ներ:

Բ. Գնացք (2)-գը-նացք, աղմկարար (4)աղ-մը-կա-րար, արկածախնդիր (5)-ար-կած-ծա-խըն-դիր, կտրտել (3)-կը-տըր-տել, մտրակել (3)-մըտ-րա-կել, կրկնել (2)-կըր-կը-նել, սննդամթերք (5)-սը-նըն-դա-մը-թերք ,շղթայված (3)-շըղ-թայ-ված, գրական (3)-գը-րա-կան, խնդրագիրք (3)-խընդ-րա-գիրք, խնդագին (3),խըն-դա-գին, մրցում (2)-մըր-ցում:

  • Տրված բառերը վանկատի՛րԱ և Բ խմբերի բառերն ինչո՞վ են տարբերվում (ուշադրությո՛ւն դարձրու եվ հնչյունակապակցությանը):

Ա. Ձևացնել (3)ձե-վաց-նել, ձևաբանություն (5)ձե-վա-բա-նու-թյուն, երկթևանի (4)-երկ-թե-վա-նի, թեթևանալ(4)-թե-թե-վա-նալ, անձրևոտ (3)-ան-ձրե-վոտ, արևաշող (4)-ա-րե-վա-շող, Երևան (3), սևակնած (3):

Continue reading “Անցածի կրկնություն”