March 11

Գնում ենք մատենադարան

Մատենադարան

Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 500.000 այցելու։Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը Հայոց այբուբենի ստեղծողն է, հայալեզու դպրոցի և գրականության հիմնադիրը:
Ծնունդով եղել է Տարոնի Հացեկաց գյուղից, Վարդան անունով շինականի որդին: Ծննդյան հավանական տարին՝ 361թ.: Կրթություն է ստացել Ներսես Մեծ հայրապետի՝ Հայաստանում բաց արած օտարալեզու դպրոցներից մեկում՝ տիրապետելով հունարենին, ասորերենին և պարսկերենին:Ծառայության է անցել Խոսրով Արշակունի հայոց թագավորի արքունիքում՝ որպես արքայատուր հրամանները գրի առնող և զինվորական: Որոշ ժամանակ անց տարվել է քրիստոնեական լուսավորության գաղափարով, փոխադրվել Գողթն գավառ և իրեն նվիրել ճգնության ու քարոզչության: Այդ ընթացքում մտահաղացել է հայոց գիր ստեղծելու նվիրական ծրագիրը:

Հայոց այբուբեն

Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի հնչյունաբանական գրերի համակարգը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերենի համար։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։Գրերի գյուտը տեղի է ունեցել 405 թվականին։ Մեսրոպյան այբուբենն ունի 36 տառ, որոնք ունեն գործառական ինքնատիպություն՝ սերում են այլագիր կամ հայագիր նախատիպերից։ 11-րդ դարում ավելացվել է ևս երկու տառ՝ Օ և Ֆ։ 11-րդ դարից ի վեր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել[2][3]։


April 5

Ճամփարդություն

Այսօր մենք դասարանով գնացինք բնության թանգարան: Այնտեղ կային տարբեր տեսակի թռչունների, վայրի և ընտանի կենդանիների խրտվիլակներ: Այդ կենդանիներից մեծ մասը գրանցված են եղել ,,Կարմիր գրքում,, են գրանցված եղել: Դա նշանակում է, որ դրնք անհետացող տեսակներ են: Դրա համար այդ կենդադիների նկատմամբ պետք է շատ ուշադիր լինել: Այնտեղ ես կյանքում առաջին անգամ տեսա հսկա կենդանիների ոսկորներ: