April 15

Ծառեր

Բալենի

Բալենիի բարձրությունը 2-10 մ է։ Տերևները հերթադիր են, ամբողջական էլիպսաձև, աղեղնասղոցաեզր, մուգ կանաչ։ Ծաղկաբույլը հովանոցանման է կամ կարճ ողկուզանման, ծաղիկները՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը բաց կամ մուգ կարմիր, մսալի, հյութալի, թթվաշ-քաղցր համով կորիզապտուղ է։ Բալենին վարդազգիների ընտանիքի բազմամյա բույս է: Հայտնի է մոտ 150տեսակ: Առավել տարածված են 4-ը՝ սովորական կամ թթու, տափաստանային, թավոտ և ավազաբալենի: Մշակվող սորտերի մեծ մասն ստացվել է առաջին 2 տեսակներից: ՀՀ-ում հայտնի են բալենու 3 վայրի տեսակներ՝ մահալեբյան, մանրապտուղ և ալեհեր: Մշակվում է սովորական բալենին:

Յասաման

Յասամանը մինչև 5-7 մ բարձրությամբ թուփ է, երբեմն` ծառ, պատկանում է ձիթենազգիների ընտանիքին։ Բնության մեջ հանդիպում են յասամանի մոտ 30 տեսակներ. երկուսը` հարավարևելյան Եվրոպայի լեռներում, մեկը` Պարսկաստանում, գերակշռող մասը` Չինաստանում։

Գիտական անվանումն է` Syrinda=խողովակ, հայերեն այլ ձևով անվանում են եղրևանի և շեփորուկ։ Յասամանի տերևները բացվում են վաղ գարնանը և չեն դեղնում աշնանը, իսկ պտուղները ձմեռում են թփի վրա։ Ծաղկաթերթերը չորսն են, հազվադեպ` հինգը։ Ըստ ավանդազրույցի` նման ծաղիկ գտնողին մեծ հաջողություն է սպասվում։

Սերկևիլը

Սերկևիլը հայտնի է որպես պտղատու ծառ, որը տալիս է գեղեցիկ և անուշահոտ պտուղներ։ Պտուղները հումքի տեսքով օգտագործում են զովաչուցիչ ըմպելիքների, մալմելադ, ժելեներ, դոնդողներ պատրաստելու համար, ինչպես նաև որպես միսը համեմելու համար։ Ավանդական բժշկությունում սերմերը օգտագործում են փորկապության, կոլիտների, շնչառական հիվանդությունների, արգանդի արյունահոսության, հազի համար։

April 15

Բկլիկ թեյնիկը

Լինում է Չի լինում մի թեյնիկ այդ թեյնիկը շատ էր սիրում ուտել:Նա ուտում էր նաև բրդուջներ ձվեր և այլն:Մի օր երբ նա հանգստանում էր տեսավ,որ մի աղջիկ իրեն նայեց:Թեյնիկը հասկացավ, որ աղջիկը ուզում էր սխմել նրա կոջգամը և ասաց.
-Աղջիկ խնդրում եմ մի սխմիր իմ կոջգամըորովհետև երբ դուք սեխմում եք այն իմ մոտ սկսում է ցավել քիթը
Աղջիկը վախեցավ այդ ձայնից, բայց հասկացավ որ նրա հետ խոսում է թեյնիկը և ասաց.

  • Լավ թեյնիկ, բայց վոնց մենք եռացնենք ջուրը.
    -Գիտեմ, դուք գնեք նոր թեյնիկ, իսկ ինձ դրեք ձեր խորդանոցում
    -Լավ բայց մեկ պայմանով որ ես դառնամ քո ընկերը.
    -Լավ կդարնամ:
    Եվ նրանք դառան ընկերներ: