September 18

Երկու արաբների պատմությունը

Փառասիրությամբ ու երազանքներով տարված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ՛, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց,- Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես:

Առաջադրանքներ

Դո՛ւրս գրիր և բացատրի՛ր անծանոթ բառերը։
Փառասիրությամբ-Փառասիրությամբ կատարված՝ արված՝ տեղի ունեցած, որի շարժառիթը փառասիրությունն է:

Դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։
արջ ,մեջ,բարձրացան,իջան:

Առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող երեք նախադասություն։
– Արջն ասաց,- Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես:
Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:
Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Ուրիշի ուղղակի խոսք պարունակող նախադասությունը դարձրո՛ւ անուղղակի։

– Արջն ասաց,- սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես:
Արջն ասաց, որ մինչև իրեն չքերթի մորթին չվաճառի:

Ընկերներին բնութագրող հատվածներն առանձնացրո՛ւ։
Փառասիրությամբ ու երազանքներով տարված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար:

Ինչի՞ մասին է այս առակը։ Կարծիքդ գրի՛ր ։
Երկու արաբների մասին, որոնք գնում են արջ որսելու:Իմ կարծիքով այս առակը շատ հետաքրքիր 


Posted September 18, 2024 by mariamatevosyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*