September 1

👍Ամառ 2024❤️

Եվս մի հրաշալի ամառ մոտենում է ավարտին: Այս ամառը շատ հետաքրքիր և հաճելի անցավ: Ինչպես միշտ մենք շատ հյուրեր ունեցանք տարբեր երկրներից:Հենց ամռան սկզբին մեզ հյուր եկավ իմ մեծ եղբայրը Շվեդիայից՝ իր ընտանիքի հետ: Մենք նրանց հետ շատ ճամփորդեցինք Հայաստանի տեսարժան վայրերով: Ամենահետաքրքիր օրերից մեկն էլ ճամփհորդությունն էր դեպի Արարատի մարզ: Մենք եղանք Խոր Վրապի վանքում: Ես առաջին անգամ իջա այն փոսը, որտեղ բանտարկվել էր Գրիգոր Լուսավորիչը:

Իսկ հետո գնցինք մոտակայքում գտնվող կենդանաբանական այգի: Այնտեղ շատ հետաքրքի և բազմազան կենդանիներ և թռչուներ կաին: Անգամ կարող էիր մոտենալ և կերակրել:

Այս ամռան հիշարժան ճամփհորդություններից էր նաև դեպի Եգիպտոս ուղևորությունը: Մենք շատ գեղեցիկ օրեր ունեցանք: Ես առաջին անգամ լողացի բաց ծովում՝ ձկների հետ:

Հուլիս ամսին մայրիկիս ընկերուհին եկավ Հայաստան Բելգիայից, իր աղջիկների՝ Անաստասիայի և Էլիզաբետի հետ: Իրենց հետ էլ մենաք բավականին լավ օրեր անցկացրեցինք, եղանք Գյումրիում, այցելեցինք Հովհաննես Շիրազի թանգարանում, եղանք ,, Խելառների ազգային կենտրոնում,, Գյումրու Եկեղեցիներում:

Իմ ամառայի ընթերցանությունը
Ես կարդացել եմ իմ սիրելի ընկեր Արմինեի նվիրած «Խրատական հեքիաթներ» գիրքը այն շատ հետաքրքիր էր և ուսուցողական էր: Հարջորթ գիրքը Բրիգիտե վերների «Դենին, Կլարան և համար 5 տունը»: Այս գիրքը ես դեռ չեմ ավառտել, բայց շարունակում եմ հաճույքով կարդալ: