January 5

«  Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Ամանորը՝ ինչպես բոլորի մոտ, ընտանեկան տոն է: Ե՛վ իմ ծնողները, և՛ մենք այժմ, Ամանորը դիմավորել ենք որղջ ընտանիքով՝ տոնական սեղանի շուրջ: Երբ խփել են տոնական զանգերը, պապիներս բաժակ են բարձրացրել և հերթով շնորհավորել ու բարեմաղթանքներ ասել ընտանիքի բոլոր անդամներին, մեծից՝ փոքր: Այժմ էլ հայրիկս է նույն ավանդույթը շարունակում: Առաջինը շնորհավորում և բարեմաղթանքներ է ասում տատիկիս, հտո մայրիկիս, ապա ինձ և եղբորս:

Ամեն տարի, հունվարի մեկին մենք և մորաքրոջս ընտանիքը գնում ենք պապիկիս տուն: Բոլորս փոխանակում ենք մեր նոր տարվա նվերները, ուտում տատիկիս պատրաստած համեղ, բազմազան ուտեստները, տարբեր խաղեր խաղում զարմիկներիս հետ: Մեր շրջապատում բոլորը գիտեն, որ հունվարի մեկը պապիկ-տատիկիս տան օրն է: Այս տարի, մորաքրոջս տղան եկել էր Ձմեռ պապի հագուստով և մեզ շատ ուրախացրեց:


Ուտեստներից ավանդական է խոզի ազդրամիսը՝ ջեռոցում պատրաստված: Այս ուտեստը եղել է և՛ այն ժամանակ, և՛ այժմ մեր ընտանիքի ամանորյա սեղանին: Մայրիկս պատմում է, որ իր մանկության տարիներին ամանորյա սեղանին եղել է խաշած, կտրատած հավ, հատիկավոր կարմիր լոբի՝ սոխի օղակներով զարդարվեծ, ինչպես նաև պասուց տոլմա:
Ծնողներս պատմում են, որ իրենց ժամանակ որպես Նորտարվա նվեր ստանում էին մրգով քաղցրավենիքով, չարազեղենով լի տոպրակներ: Այն ժամանակ դա է եղել նոր տարվա նվերը:
Մայրիկս պատմում է, որ մի անգամ այդ տոպրակի մեջ եղել է արծաթափայլ մի թագ, նա մինչ օրս հիշում է այդ նորտարվա իր նվերը: Իսկ այժմ, Ամանորի գիշերը միչ օրըս չգիտեմ ինչ հրաշքով տոնածառր տակ հայտնվում են բազմաթիվ, գույնզգույն փաթեթավորված, տուփեր և տոպրակներ: Դա իմ և եղբորս ամենասիրած պահերից մեկն է: Նաև չեմ հասկանում ինչպես են տոնածառի տակ հյտնվում հենց մեր ցանկացած նվերները:



Տոնական սեղանի շուրջ մենք ունենք մեր հաստատուն տեղերը և երբեք չենք խախտում: Վերջին երկու տարիներին մի շատ գեղեցիկ և կարևոր ավանդույթ ենք բերել մեր ընտանիք: Նոր տարին դիմավորելուց և իրար շնորհավորելուց անմիջապես հետո գնում ենք կեղեցի, մասնակցում ենք նռօրհնեքի արարողությանը, ստանում ենք Քահանայի օրնությունը և վերադառնում տուն: Կարծում եմ այս ավանդույթը միշտ կմա մեր ընտանիքում, ինչպես նաև կշարունակվի իմ և եղբորս ընտանիքներում:



Իմ և եղբորս, ինչպես նաև ծնողներիս ամանորյա սիրելի ֆիլմը դա << Տանը մենակ>> ֆիլմն է, որը միչ օրս բոլորս դիտում ենք մեծ հաճույքով:

Այս տարի մենք դպրոցում երկու ամանորյա շատ գեղեցիկ երգ ենք սովորել, որոնք ինձ շատ են դուր եկել:

Իսկ դեռ մանկապարտեզի ժամանակվանից ես շատ էի սիրում ,,Այ քեզ տոնածառ,, երգը:

Հայաստանում բոլոր ժամանակներում էլ Ամանորը եղել է և մնում է ընտանեկան տոն: Այն միշտ նշում են ընտանիքով: Եթե անգամ ընտանիքի անդամներից մեկը ինչ-ինչ պատճառներով գտնվում է երկրից դուրս, ամանորին անպայման վերադառնում է:Հնում ավելի շատ էր ընդունված տնետուն գնալը, բարեկամների, ընկերների, ծանոթներին շնորհավորելու: Այժմ այդ սովորույթը քիչ-քիչ վերանում է և մարդիկ այցելում են միայն շատ մոտ հարազատներին: Ավելի շատ տոնում են և վայելում են ընտանիքով: Ավելի հաճախ են լինում դրսում, մասնակցում տարբեր միջոցարումների :
Ինձ շատ է դուր գալիս թե մենք՝ հայերս ինչպես ենք նշում ամանորը: Եթե ես հնարավորություն ունենայի ինչ որ բան փոխելու, երբեք չէի փոխի Ամանորը նշելու ժամանակը, քանի որ ձմեռն ու ձյունն է ամանորի խրհրդանիշներից մեկը: Սակայն ավելի մեծ ու կարևոր տող կդարձնեի Սուրբ ծնունդը:


Posted January 5, 2024 by mariamatevosyan in category հայրենագիտություն 4-րդ դասարան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*